ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Իսրայելի զինվորականները ոչ թե մասնավոր այցով, այլ կոնկրետ առաջադրանքով են Ադրբեջանում

Իսրայելի զինվորականները ոչ թե մասնավոր այցով, այլ  կոնկրետ առաջադրանքով են Ադրբեջանում
12.08.2024 | 14:40

Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։ Իսրայելը արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Իսրայելը զինվորականներին կարգադրել է անհապաղ վերադառնալ Իսրայել։

Այս հայտարարության տեքստն այնքան էլ պարզ չի առաջին հայացքից։ Չի ասվում՝ ԶՈՒ-ի ներկայացուցիչներին, այլ՝ զինվորականներին։ Կարծես թե այդ զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում և Վրաստանում։ Վստահ եմ՝ Իսրայելը Վրաստանի անունը տալիս է պարզապես հավասարակշռություն պահելու համար։ Վերադառնանք նրան, թե ինչու չի ասում՝ ԶՈՒ ներկայացուցիչներին։ Եթե Իսրայելի զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում, ապա ինչու՞ է միայն նրանց ասում, որ լքեն Ադրբեջանը, այլ ոչ թե՝ Իսրայելի քաղաքացիներին։

Սա նշանակում է, որ Իսրայելի զինվորականները գտնվում են Ադրբեջանում ոչ թե մասնավոր այցով և պարզապես ցրված են, այլ՝ կոնկրետ առաջադրանքով, կոնկրետ կուտակումներով։ Կարծում եմ, որ սա Շոյգուի այցի արդյունքն է՝ Բաքվին համոզել է, որ չխառնվի Իրան-Իսրայել հակամարտությանը և ցամաքային տարածք չտրամդրի Իսրայելին՝ Իրանի դեմ հարձակման համար։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7361

Մեկնաբանություններ